Hyundai-ը մեքենան կոդավորող մատնահետքի սքաներ է ստեղծել

Hyundai-ը մեքենան  կոդավորող  մատնահետքի սքաներ է ստեղծել

Hyundai Motor ընկերությունը նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա մեքենաների վարորդներին մատնահետքի միջոցով կոդավերոլ և ապակոդավորել մեքենան: Նորույթը տեղակայված է լինելու  Santa-Fe մոդելում, որը կարտադրվի 2019 թվականին և հասանելի կլինի միայն Չինաստանի շուկայի համար:

Կենչասափական սքաները տեղադրված կլինի մեքենայի դռան բռնակում: Երբ վարորդը հպվում է դռան բռնակին, այն սքանովորելով տվյալները, ուղարկում է համակարգին և տվյալների  համապատասխանելու դեպքում մեքենայի դուռը բացվում է:

Բացի այդ մատնահետքի սքաների միջոցով հնարավոր կլինի կարգավորել մեքենայի նստատեղերի դիրքերը, հետևի պլանը ցուցադրող հայելին:

Hyundai-ը նաև պատրաստվում է ևս մի քանի գործառույթ ավելացնել սքաների աշխատանքում: Օրինակ՝ հիշել, թե ինչ ջերմաստիճան պետք է լինի մեքենայի սրահում և այլն: Կարելի է ասել՝ Hyundai-ը այս ոլորտում առաջիններից մեկն է, որ նման տեխնոլոգիա է կիրառում դռների համար: 

 

Թեգեր: car, Hyundai, scanner