2018-ին Apple-ը ավելացրել է իր բոլոր սարքերի արժեքը

Apple-ի մի շարք հայտնի ապրանքատեսակների գներն այս տարվա ընթացքում աճել են շուրջ 20 տոկոսով: Սակայն, գների նման աճը արդարացված է, քանի որ զարգացել ու հզորացել է նաև գաջեթների տեխնիկական բնութագիրը: Բնականաբար, օգտատերերը դժգոհում են:

Անփոփոխ են մնացել գրեթե  Apple TV և iMac Pro գաջեթները, որոնք արշեն  150 -ից  5000 դոլար:

2016 թվականին iPhone 7-ն արժեր 649 դոլար, իսկ 2017 թվականին iPhone 8-ը թանկացավ շուրջ 7%՝ դառնալով  699 դոլար: Ամենամատչելի  iPhone-ն այժմ վաճառվում է  749 դոլարով:

Համակարգիչների առումով պատկերն այլ է:  Mac mini-ն 2017  թվականին արժեր 499 դոլար, իսկ 2018 թվականին՝ այն արժի արդեն՝ 799 դոլար: