Մարկ Ցուկերբերգը միակ միլիարդատերն է, որը ավելի շատ գումար է կորցրել, քան մյուսները

2018-ը Facebook-ի համար ամենավատ տարին է եղել: Բոլոր սկանդալների ֆոնին այս տարի Facebook-ն ու Մարկ Ցուկերբերգնավելի շատ գումար է կորցրել, քան բոլոր միլիարդատերները:

Facebook-ի հիմնադրի կապիտալը գնահատվում է 75 միլիարդ դոլար: Տարվա վերջին մոտ Ցուկերբերգը կորցրել է 19 միլիոն դոլար:

Ցուկերբերգին է պատկանում   Facebook-ի 13 տոկոս ակցիաները, որոնք էժանացել են շուրջ 22%-ով: ՆՄան անկման պատճառը  Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալն է: 24 նոյեմբերին Facebook-ի բաժնետոմսերի արժեքը հասել է նվազագույնի: Դրա հետ նաև իր կարողությունն է կորցրել Ցուկերբերգը՝ շուրջ 52 միլիարդ դոլար: