Huawei-ի վաճառքի ցուցանիշը շարունակում է աճել

Huawei-ն իր Nova 4 սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ սմարթֆոնների արտադրանքն ու մատակարարումը հասել է ռեկորդային քանակների:

Հիմա էլ Huawei-ը երկրորդն է սմարթֆոնների վաճառքի թվով՝ հարավկորեական  Samsung-ից հետո: Ըստ տվյալների Huawei-ը անցնող տարվա ընթացքում վաճառել է շուրջ 52,0 մլն սմարթֆոն:

Մինչև 2018-ի վերջը  Huawei-ը վաճառքի ու արտադրանքի քանակը կհասցնի 200 մլն-ի: Համեմատության համար 2017-ին  Huawei-ը վաճառել է 153 մլն գաջեթ: