2019-ը համակարգիչներ արտադրողների համար կդառնա ամենավատ տարին

2019-ի առաջին կեսում համակարգիչներ արտադրող ընկերությունները կունենան դժվարություններ շուկայում։ Այս մասին հայտնում է  DigiTimes-ը։

Երկրորդ կեսում միտումը շարունակվելու է։ Սա նորույթ չէ, քանի որ 2018-ին դեպքերի նման զարգացում արդեն նկատվել է։ Հատկապ  ASUSTeK Computer, Gigabyte Technology  և մյուս խոշոր ընկերություններում։

Թերևս քիչ է տուժել միայն  MSI (Micro-Star International)  ընկերությունը, որն այս տարվա ընթացքում թողարկել է նաև խաղային համակարգիչներ։