Ի՞նչ սպասել 2019-ին IT աշխարհից

Ի՞նչ սպասել 2019-ին IT աշխարհից

Փորձագիտական խմբերն ամբողջ 2018-ի ընթացքում դիտարկում, վերլուծում ու մեզ էին ներկայացնում իրենց ապագայի կանխատեսումները:  Նշենք, որ 2019-ին զարգանալու են այն ուղղությունները, որոնք ձևավորվել են դեռ նախորդ տարի և որոշ զարգացումների մենք արդեն իսկ  ականատես ենք եղել: 2019-ին մենք ավելի հաճախ  ենք լսելու արհեսատական բանականութան և մեքենայական ուսուցման, 5 G տեխնոլոգիաների, բլոկչեյն համակարգի, իրերի համացանցի, տելեկոմ ընկերությունների վերափոխման՝՝՝ դեպի open sorce համակարգի, Java և հավելվածների մշակման, մեդիայի և իրերի վիրտուալացման մասին: Կրկին կարծարծվի անվտանգության խնդիրը, որն արդիական էր  2018-ին: Ըստ փորձագետների 2019-ն ունի բոլոր նախադրյալները մեզ զարմացնելու համար և եթե ամեն ինչ ընթանա  ըստ պատկերացրածի, ապա Falcon 9 հրթիռի, Apple-ի տրիլիարդ արժողությամբ ընկերություն դառնալու և բիթքոինի անկումը պարզապես շարքային նորություններ կթվան մեզ:

Apple-ը կգնի Tesla-ն

Թեև անհավանական  է հնչում, բայց….այս լուրերը շրջանառվում են դեռ 2017-ի վերջից:Այս գործարքը գուցե միակ տարբերակը լինի, որով խնձորային բրենդը կկարողանա փրկել իր էլեկտրական մեքենաների արտադրությունը:

Netflix-ի սնանկությունը

Թեև  Netflix-ն այս տարի կրկնապատկել է իր եկամուտը   iOS և Android հարթակների շնորհիվ, բայց վերլուծաբանները կարծում են, որ սնանկությունն այս ընկերության համար անխուսափելի է: Չնայած մեծ եկամուտին, այս տարի օնլայն կինոթատրոնը շուրջ 10 միլիադ դոլարի պարտք է կուտակել Disney-ի համար նախատեսված կինոստուդիան ստեղծելու համար: Սա կարող է լուրջ պատճառ դառնալ, որ Netflix-ը հրաժարվի թանկարժեք ֆիլմեր ու սերիալներ նկարահանելուց:

iPhone-ն անցում կկատարի USB-C-ին

Սմարթֆոն արտադրող շատ ընկերություններ այսօր իրենց գաջեթներում օգտագործում են micro-USB և USB-C տեսակները: Իսկ ահա Apple-ը շարունակում է օգտվել իր ֆիրմային բնիկներից: Այս տարի խնձորային բրենդը micro-USB և USB-C հնարավորությամբ զինել էր MacBook Pro և iPad Pro նոր մոդելները: Այժմ  հերթը iPhone-ինն է:

 Սմարթֆոն արտադրողները կհրաժարվեն էկրանի այֆոնական կտրվածքից

 Apple-ն իր նախորդ տարվա մոդելում ներկայացրեց էկրանի հարմարավետ կտրվածք, որը մի քանի ամսվա ընթացքում  հայտնվեց նաև մյուս ընկերությունների սմարթֆոններում: Կտրվածքի գաղափարը համարավետ է, քանի որ այստեղ կարելի է տեղադրել և տեսախցիկ և տարատեսակ սքաներներ՝ ինչը դիզայինի առումով  գեղեցիկ է և հարմարավետ:

Բայց մանսագետները կարծում են, որ շուտով շուկայում մենք չենք տեսնի նման կտրվածքով սմարթֆոններ: Սպասենք, թե ինչով մեզ կզարմացնեն տեխնոհսկաները:

 Հյուրանոցներ Amazon-ից

Կանխատեսվում է, որ 2019 թվականին Amazon-ն իր ուժերը կփորձի նաև հյուրանոցային գործում: 2018-ին մենք տեսանք, թե   ինչպես առցանց հարթակը մուտք գործեց առողջապահական ոլորտ և ակնարկեց, որ չի բացառում,որ զբաղվի նաև բանկային գործով: Ամենայն հավանականությամբ հյուրանոցային բիզնեսն Amazon-ը կսկսի լոկալ տարածքներում մաքրության աշխատանքներ առաջարկելով, որից հետո արդեն կանցնի սեփական հյուրանոցային ցանց ստեղծելու գործին:

Թեգեր: Amazon, Apple, netflix, Tesla