iPhone-ն Android-ի նման խոցելի է. մասնագետներ

Կիբերանվտանգության  փորձագետները մի քանի տասնյակ վտանգավոր հավելվածներ են գտել, որոնք վնասաբեր են խնձորային սմարթֆոնների համար: Նման վնասաբեր ծրագրերը ժամանակին հանգիստ չեն տվել նաև  Android օգտատերերին: Հերթը հիմա iPhone-ի սիրահարներինն է: Ծրագիրն ստացել է Golduck  անվանումը։ Այն չարագործներին թույլ է տալիս հեռահար գործողությունների միջոցով  SMS հաղորդագրություններ ուղարկել կիբերզոհերի սմարթֆոններից: Սա նորույթ չէ, այն արդեն 1 տարի է հայտնի է կիբերանվտանգության մասնագետներին:

Ամբողջ խնդիրն այն է, որ այս  ծրագրերով <<հիվանդացել>> են  դասական բոլոր հավելվածները:  Հիմա, երբ հերթը հասել է iPhone-ին, մասնագետները փաստում են՝  <<չնայած կայուն օպերացիոն համակարգի, վարակումն անխուսափելի է>>:

Golduck-ն արդեն  հայտնաբվերվել է iOS-ի համար նախատեսված 14 հավելվածում: Ի դեպ՝ այս համակարգում վնասաբեր ծրագիրը ռետրո խաղերի տեսք ունի: Apple-ը արագ է արձագանքել  իրավիճակին և վստահեցրել, որ App Store-ն ազատված  է նման խաղերից և հավելվածներից: Սակայն մասնագետները հորդորում են զգույշ լինել: