Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

5th Grade Reading Prep

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Հավելվածը լավագույն միջոցներից մեկն է երեխաներին ինչ-որ բան ուսուցանելու համար, քանի որ պարունակում է և՛ գեղարվեստական, և՛ հասարակ տեքստեր։

Breathing Zone 

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր ճնշման տատանումների խնդիր ունեն։ Հավելվածի գրաֆիկական պատկերների միջոցով կարելի է կարգավորել շնչառությունը, որի միջոցով էլ կկարգավորվի մնացյալ խնդիրները։

TunesFlow – Music Player with Equalizer 

Գինը՝ 4.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր երաժշտասեր մարդկանց համար։ Այստեղ հնարավորություն կա երաժշտությունը դասակարգել ըստ երգիչների, ալբոմների, անվանումների և այլն։ Կարելի է ստեղծել նաև սեփական երաժշտադարանը։