Samsung-ը հնարավոր է CES 2019-ի ժամանակ ներկայացնի գլանակի վերածվող հեռուստացույց

Հունվարին կայանալիք  CES 2018-ի ժամանակ  LG Display ընկերությունը ներկայացրեց  65 դյույմանողց  OLED էկրանի նախատիպ, որն այնքան ճկուն էր, որ կարող էր գլանակի վերածվել ու այդ տեսքով պահվել: Այս ուղղությամբ որոշել է գնալ նաև Samsung ընկերությունը:

Հարավկորեական տեխնոհսկան պատրաստվում է զարմացնել բոլորին CES 2019 ցուցահանդեսին՝ ներկայացնելով նման ճկուն էկրանով նոր սերնդի հեռուստացույց: Ընկերության առաջարկած էկրանը հին հրովարտակի նման կծալվի երկու կողմից:

Հիշեցնենք, որ  CES 2019-ը կանցկացվի հունվարի 8-11-ը Լաս Վեգասում: Ցուցահանդեսի ընթացքում հայտնի տեխնոընկերությունները ներկայացնում են կենցաղային տեխնիկայի նոր մոդելներ, ինչպես նաև սարքերի կատարելագործված տարբերակներ: