Համացանցում է հայտնվել Xiaomi-ի նոր ծալվող պլանշետի «կենդանի» տեսանյութը

Համացանցում է հայտնվել Xiaomi-ի նոր ծալվող պլանշետի «կենդանի» տեսանյութը

Համացանցում է հայտնվել Xiaomi-ի նոր ծալվող պլանշետի «կենդանի» տեսանյութը, որը շարժել է շատերի հետաքրքրությունը: Չինական գաջեթի տեսանյութը հրապարակվել է հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասի Twitter-ի պաշտոնական էջում:

Տեսանյութում ցուցադրված է սարքավորումը, որը նախ օգտագործվում է որպես պլանշետ, այնուհետև հեշտությամբ վերածվում է փոքրիկ սմարթֆոնի՝ ծավելու միջոցով: Ընդ որում՝ ծալվում են պլանշետի երկու ծայրերը, իսկ մեջտեղի մասը շարունակում է օգտագործվել:

Նշենք, որ այս տեխնիկայից օգտվում են արդեն մի շարք ընկերություններ, ինչպիսիք են Huawei-ը, Samsung-ը և այլք:

Թեգեր: Mi, planshet, Xiaomi