Apple-ն iPhone-ի էկրանի աղմկահարույց կտրվածքից կհրաժարվի 2020-ից ոչ շուտ

iPhone-ը 2019  թվականին կստանա հայտնի կտրվածքը։ Այս մասին հայտնել է Ice Universe բլոգերը, որն ավելի վաղ մի քանի ճշգրիտ հրապարակումներ է արել Apple-ի և  Samsung-ի սմարթֆոնների մասին։

Գաղտնիք չէ, որ  Apple-ի արտադրանքները տարյ տարվա վրա գրեթե կրկնու են նախորդների դիզայնը։ Նման դեպք եղել է նաև  iPhone 6-ի դեպքում՝ սմարթֆոնը դիզայնը կրկնօրինակվել է ավելի ուշ մոդելում՝  iPhone 8-ում։

Բլոգերի տվյալներով 2019-ի նորույթները շուկայում կհայտնվեն 2017-ին թողարկված iPhone X-ի դիզայնով։ Ըստ բլոգերի փոփոխությունները վրա են հասնելու միայն 2020 թվականին։