Asus-ը ներկայացրել է MacBook Pro-ի մրցակցին

CES 2018-ի ընթացքում  Asus-ը ցուցադրեց  StudioBook S անվանուը ստացած նոութբուքերը, որը, չնայած իր 17 դյույմանոց էկրանի, չափերով նույնն  է ինչ 15 դյույմանոցо MacBook Pro-ն։ Շարժական գաջեթը նախատեսված է պրոֆեսիոնալների համար, ունի  DCI-P3 գունային ներկապնակ և 16։10 հարաբերակցությամբ մեծ էկրան։

StudioBook S-ն ունի  Intel Xeon E-2176M պորցեսոր, 64 գբ օպերատիվ և   4 տբ SSD հիշողություն։  Asus-ը նշում է, որ ի տարբերություն Apple-ի, նա կարողացել է կոմպակտ չափերում պահպանել բոլոր մասերի համամասնությունը և բոլոր բնիկները։

Գրեթե նույն տեխնիկական բնութագրի հետ մեկտեղ StudioBook S-ը մի շարք չափորոշիչներով զիջում է MacBook Pro-ին։ Ի տարբերություն Asus-ի արտադրանքի,  MacBook Pro-ն մոտ 0,5 կգ-ով ավելի թեթև է կշռում։ Asus-ը դեռ չի հրապարակել իր սարքավորման գինը, բայց այն հասանելի է լինելու մարտի վերջին։