Nissan-ը պատրաստվում է միավորել վիրտուալ և իրական աշխարհները

Nissan ընկերությունը  CES 2019-ի ընթացքում կներկայացնի նոր տեխնոլոգիա, որի շնորհիվ կմիավորվեն վիրտուալ և իրական աշխարհները։ Նորույթը ստացել է  I2V՝ Invisible-to-Visible, անվանումը։

I2V տեխնոլոգիան կարող է մեկ ամբողջական պատկերում միավորել վիրտուալ և իրական աշխարհներից ստացված տեղեկատվությունը։ Մեքենայի վիճակի մասին տեղեկատվությունը հավաքագրվելու է արտաքին և ներսում տեղադրված զգայուն փոխանցիչների օգնությամբ։

Համակարգը կարող է ոչ միայն տեսնել, թե ինչ է կատարվում մեքենայի շուրջը, այլ նաև հասկանալ, թե ինչ է սպասվում նրան։ Կարող է ցուցադրել ճանապարհն ամբողջությամբ, ինչպես նաև թե ինչ է թաքնված հերթական անկյունում։