Ոճ, մինիմալիզմ, ճաշակ. հունվարի 9-ին թողարկվել է առաջին սերնդի iPhone-ը

2007 թվականի հունվարի 9-ին Սթիվ Ջոբսն առաջին անգամ ներկայացրեց հանրության դատին iPhone-ի առաջին սերունդը: Վաճառքում նորույթը հայտնվեց միայն ամիսներ անց՝ հունիսին: Գործընթացն այնքան երկարաձգվեց, որ թվում էր՝ այն երբեք չի հայտնվի վաճառքի:

Առաջին սերնդի iPhone-ներն աչքի էին ընկնում նրանով, որ ներքին  տարրերի մեջ բացառապես չկար ոչ մի անհամատեղելիություն, բաց թողնված արանքներ կամ կիպ հարող մասեր: Հտականշական էր այն, որ առաջին սերնդի iPhone-ը ստացել էր այն ժամանակների համար գրեթե անհավանական անկյունագծով էկրան՝ 3,5 դյույմ: Բացի այս էկրանն ուներ մի շարք առանձնահատկություններ ևս՝ արևային եղանակին հիանալի ցուցադրում էր դիսփյելը, ուներ պայծառությունն ավտոմատ կարգավորելու համակարգ և այլն:

Խնձորային առաջին սմարթֆոնները ներկայացվել էին երեք տարբերակով՝ 4, 6 և 8 գբ հիշողությամբ: Այստեղ կարելի էր տեղավորել 80 հազար ժամ երգ կամ 1500 հատ երաժշտություն: