Երկնաքարի բեկորներով մեքենա BMW-ից

Երկնաքարի բեկորներով մեքենա BMW-ից

BMW  ընկերությունը նոր  8-Series մեքենա է ստեղծել, որը ստացել  է Night Sky անվանումը: Այն եզակի է իր տեսակի մեջ, քանի որ զարդարված է երկնաքարի բեկորներով:

Եզակի մեքենան թողարկվել  է մեկ օրինակով և պատրաստված է  հունվարի 3-4-ը  Քվադրանտիդների ասուպային հոսքի ակտիվության ժամանակ աստղաթափի բեկորներից: Ի դեպ՝ երկնաքարի մասունքները տեղադրված են մեքենայի բոլոր մասերում:

BMW 8-Series Coupe Night Sky-ը ֆիզիկոսների հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Նրանց մասնակցությունը կարևոր է եղել, քանի որ անհրաժեշտ էր  վերերկրային  նյութերը ճիշտ օգտագործել:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենան չի տարբերվում ստանդարտ M850i-ից, համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով:

Մինչդեռ դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա: Չի բացառվում նաև, որ մեքենան ստեղծվել է հատուկ պատվերով ու արդեն վաճառվել է:

Թեգեր: auto, BMW, car