Xiaomi-ն ներկայացրել է AirDots Pro անլար ականջակալները

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր նոր AirDots Pro անլար ականջակալները, հաղորդում է MacRumors-ը: Արտաքինից ականջակալները նման են Apple AirPods-ին, իսկ դրանց գլխավոր տարբերությունը ամբուշյուրի առկայությունն է:

Ականջակալները պահվում են հատուկ պատյանում, որի միջոցով նաև սնուցվում են: Դրանք համալրված են աղմուկը խլացնող ANC համակարգով և IPX4 ստանդարտով պաշտպանված են ջրից ու փոշուց:

AirDots Pro ականջակալները կարող են առանց լիցքավորման աշխատել 4 ժամ և 10 ժամ՝ պատյանից լիցքավորվելու դեպքում: Բացի այդ, 30 րոպե սպասման ռեժիմում գտնվելու դեպքում դրանք անջատվում են ավտոմատ կերպով:

Նոր ականջակալներն ունեն հատուկ սենսորներ, որոնց միջոցով կարելի է կառավարել երաժշտադարանը, զանգեր կատարել և օգտվել ձայնային օգնականից: Բացի այդ, դրանք համալրված են նաև հատուկ տվիչով, որի շնորհիվ մեկ ականջակալն ականջից հեռացնելու դեպքում երկրորդը շարունակում է աշխատել միակողմանի ռեժիմով:

Հայտնի է, որ Mi AirDots Pro-ն չինական շուկայում կհայտնվի հունվարի 11-ից և կարժենա մոտ 58 դոլար: