Այս տարի կթողարկվի 5G ցանց ապահովող մոտ 30 սմարթֆոն

Այս տարի կթողարկվի 5G ցանց ապահովող մոտ 30 սմարթֆոն

Qualcomm Technologies ընկերությունը  CES 2019 կիրառական տեխնիկայի ցուցահանդեսում հայտարարել է այն մասին, որ  այս տարի թողարկվելու են  5G ցանց ապահովող ավելի քան 30 անուն սմարթֆոն:

Խոսքը հիմնականում նոր սերնդի սմարթֆոնների մասին է: Բնականաբար, նոր սարքերում օգտագործվելու են  Qualcomm արտադրության պրոցեսորներ՝  Snapdragon 855  և  Snapdragon X50 5G մոդեմը:

Snapdragon X50 5G մոդեմը կրառելու մասին արդեն հայտնել են  ASUS, HMD Global, HTC, LG, OPPO, Sony Mobile, Vivo, Xiaomi, ZTE ընկերությունները:

Թեգեր: 5G, Qualcomm, Smartphone, Snapdragon