Google Assistant-ը կհայտնվի կոճակներ ունեցող հեռխոսներում

Google Assistant-ը կհայտնվի կոճակներ ունեցող  հեռխոսներում

Google Assistant-ը այսուհետ կաշխատի նաև կոճակներ ունեցող միլիարդ  հեռախոսներում:  CES 2019 ցուցահանդեսին Google-ը ներկայացրել է իր ձայնային օգնականի նոր հնարավորությունը: Ըստ ընկերության,  Google Assistant-ն այս տարի մոտ երկու անգամ ավելի շատ հեռախոսի համար հասանելի կլինի: Օգնականն արդեն իսկ աշխատում է  30 լեզվով, աշխարհի 80 երկրում: Միջազգային մասշտաբներով ակտիվ օգտատերերի թիվն անցյալ տարվա համեմատ արդեն 4 անգամ աճել է:  Նորույթի հաջողությունների մասին Google-ում խոստացել են պատմել  MWC 2019-ի ընթացքում:

Ցուցահանդեսը տեղի կունենա թետրվարի 25-28 ընկած ժամանակահատվածում Բարսելոնայում: