Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Taps: Beautifully Simple 

Գինը՝ 1.99$ – անվճար

Փազլ խաղերի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Այն պարունակում է շուրջ 400 տարբեր բարդության մակարդակ։

Piercing Photo Editor FX 

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են փիրսինգներով։ Հավելվածում կա բոլոր հնարավոր տարբերակները փիսինգներն ընտրելու և դրանք տեղադրելու համար։

idyoma – learn languages 

Գինը՝ 1.99$ – անվճար

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հաղորդակցվել մարդկանց հետ։ Հավելվածը միմյանց հետ է կապում այն մարդկանց, ովքեր ցանկանում են լեզուներ սովորել։