Instagram-ի iOS տարբերակում այժմ կարելի է repost անել առանց կողմնակի հավելվածների

Նորույթը հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար, սակայն այստեղ կան որոշ սահմանափակումներ՝ repost օգտատերերը կկարողանան կատարել միայն այն հաշիվներ, որոնք ղեկավարում են հենց իրենք։ Նորույթը հատկապես օգտակար կլինի խոշոր ընկերություններին, որոնք ներկայացնում են տարբեր արտադրանքներ և ունեն դրանց համար նախատեսված տարբեր հաշիվներ։

Նորույթը հիմա հասանելի է միայն iOS սմարթֆոնների ու գաջեթների համար։

Հիշեցնենք, որ Instagram-ը կտրականապես  չի ցանկանում ավելացնել  ReGram գործառույթը պաշտոնական հավելվածում։