Ամերիկյան Bell ընկերությունը ներկայացրել է իր նոր կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է Nexus թռչող տաքսին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, թռչող տաքսու կոնցեպտի շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասում անցկացվող CES էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ: Uber-ի հետ համագործակցող ընկերությունը նախկինում արդեն ցուցադրել է իր մշակումներն անօդաչու-տաքսիների ոլորտում:
Nexus սարքավորումը ներկայանում է վեց պրոպելլերով, որոնք տեղակայված են սիմետրիկ կերպով՝ երկու կողմից: Տաքսու հիմքում ընկած է հիբրիդային ուժային համակարգը, որը շարժման մեջ է դնում էլեկտրաշարժիչները: Այն էներգիա է ստանում մարտկոցներից և գազային տուրբինից:
Թռչող տաքսու հեղինակները դեռևս չեն հայտնել նորույթի տեխնիկական բնութագրիչները, ոչ էլ մոտավոր արժեքը: Ըստ ընկերության մտադրության՝ Nexus-ի սերիական մոդելը պետք է պատրաստ լինի 2020-ականներին: