Xiaomi Redmi Note 7-ը կներկայացվի այսօր

Xiaomi Redmi Note 7-ը կներկայացվի այսօր

Համացանցում նոր մանրամասներ են շրջանառվում Xiaomi Redmi Note 7 սմարթֆոնի մասին, որը պաշտոնապես կներկայացվի, ամենայն հավանականությամբ, այսօր:

Ըստ տարածված լուրերի, մոդելը կթողարկվի  Redmi 7, Redmi 7 Pro կամ  Redmi Pro 2 անվանումներով:

Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն,  Xiaomi Redmi Note 7-ը կունենա 6,3 դյույմանող  Full HD+ էկրանբ, 48 մպ հզորությամբ երկակի տեսխացիկ, կաշխատի Snapdragon 660  պրոցեսորով և  զինված կլինի 6 գբ օպերատիվ հիշողությամբ:

Նախնական տվյալներով սարքը կարժենա 439 դոլար: