LG Styler . նոր տեխնոլոգիա հագուստի խնամքի համար

LG Electronics (LG)  ընկերությունը  CES 2019-ի ընթացքում ներկայացրել է նոր տեխնոլոգիա, որի միջոցով կարելի է խնամել հագուստը: Նորույթը ստացել է  Styler անվանումը:

LG Styler սարքը կարող է միանգամից թարմացնել 4 տարբեր հագուստ՝ նաև դռան մասում տեղակայված մի քանի զույգ տաբատը: Սարքի առանցքային գործառույթը  TrueSteam համակարգն է, որը գոլորշու միջոցով  99,9%  հավանականությամբ սպանում է բոլոր միկրոբներն ու վիրուսները: Գոլորշու և տաքության միջոցով նաև վերացվում են հագուստի վրա առաջացած ոչ ցանկալի ծալքերը:

Թե երբ LG Styler-ը վաճառքում կհայտնվի և ինչքան կարժենա, դեռ պարզ չէ: