Հայտնի է, թե ինչ տեսք կունենա Nokia-ի նոր սմարթֆոնը

Հեղինակավոր ինսայդերները նախքան պաշտոնական շնորհանդեսը համացանցում հրապարակել են Nokia ընկերության նոր առաջադեմ սմարթֆոնի լուսանկարները:

Ինչպես նկարագրում է Корреспондент-ը, նորույթն իրենից ներկայացնում է պարզեցված սմարթֆոն՝ խոշոր էկրանով և ճակատային տեսախցիկի տակ առկա անցքով: Խոսքը Nokia 8.1 Plus մոդելի մասին է, որի թողարկման ամսաթիվն անգամ հայտնի չէ: Գաջեթը նաև համալրված է տեսախցիկի կենտրոնական մոդուլով, ապակյա կափարիչով և մատնահետքերի սկաներով:

Էկրանի անկյունագիծը կազմում է 6,22 դյույմ, իսկ կետայնությունը՝ Full HD: Սմարթֆոնը կհամալրվի նաև 3,5 մմ միակցիչով ականջակալների համար: