Whirlpool-ը ներկայացրել է տան համար նախատեսված խելացի տեխնիկա

Whirlpool-ը ներկայացրել է տան համար նախատեսված խելացի տեխնիկա

Whirlpool բրենդը  CES 2019 ընթացքում խոհանոցի համար խելացի տեխնիկա է ներկայացրել: Նորույթում կան խելացի տան համար նախատեսված բոլոր անհրաժեշտ տեխնիկաները: Բոլոր սարքերը խնայում են ժամանակը և առաջարկում ինտուիտիվ կառավարման մեթոդ:

Ջեռոցները և պահարանները համատեղելի են Yummly ծառայության հետ, որը շեֆ խոհարարների կողմից ստեղծված ծառայություն է՝ ապահովելու ոչ պրոֆեսիոնալներին համեղ ուտելիքների բաղադրատոմսերով: Հարթակի շնորհիվ կարելի է մոտ 3 անգամ արագ պատրաստել կերակուրը:

Խելացի ջեռոցը կարող է ինքն ընտրել օրվա մենյուն, առաջարկել ուտելիքների տեսականի՝ հաշվի առնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի նախասիրություն: Whirlpool խելացի տեխնիկայի հավքածուն համատեղելի կլինի Google Assistant և Amazon Alexa ձայնային օգնականների հետ:

 

 

Թեգեր: smart tech, Whirlpool