5 փաստ համացանցի մասին

5 փաստ համացանցի մասին

Համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: Այն օգտագործում են շփման, վաստակելու, զվարճանալու համար: Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նեթբուքերի, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով:

Արդեն 2003թ.-ին առաջին անգամ պետությունն ամբողջությամբ միացավ անվճար անլար ինտերնետին (WI-FI): Նոր Զելանդիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ Նիուե կղզի պետությունն ունի լիակատար ազատ մուտք համացանց, երկրի յուրաքանչյուր բնակիչ կարող է առանց գրանցվելու անսահմանափակ օգտվել ինտերնետից: Այդ բարեգործությունն արել է ամերիկացի միլիոնատեր Ուիլյամ Սեմիչը, ում համար անվճար ինտերնետի անցկացումն անհրաժեշտ էր բիզնես նպատակներով:

Որքան էլ տարօրինակ է՝ համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա: Ncell ընկերությունը ծախսել է 100 մլն դոլար, որպեսզի տեղակայի անհրաժեշտ սարքավորումները հենց լեռան գագաթին: Այդ շրջանի բնակիչները նույնպես կարող են ցանկացած ժամանակ օգտվել համացանցից:

Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդը ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը: Օրինակ, սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում:

Ինտերնետ խանութների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ներկայում դրանք ավելի շատ են, քան իրական առևտրային կենտրոնները: Համացանցում առաջարկվում է ցանկացած ապրանքներ և ծառայություններ: Կանխատեսվում է, որ 10 տարի անց համացանցից օգտվողների թիվը կաճի 370%-ով , իսկ փոքր և միջին բիզնեսի յուրաքանչյուր ձեռնարկատեր պարտավոր կլինի ունենալ հատուկ վեբկայք: