Չարագործները ն AirPods-ի միջոցով լսել են օգտատերերի հեռախոսազրույցները

Daily Mail UK լրագրողները պարզել են, որ չարագործները կարող են  Apple AirPods-ի միջոցով գաղտնալսել են օգտատերերին։ Նրանց հիմնական զենքը դարձել է Live Listen գործառույթը, որը նախատեսված է լսողական ապարատի հետ խնդիր ունեցողների համար։

Այս գործառույթը հայտնվել է վերջերս՝ iOS 12-ում և թույլ է տալիս  iPhone-ն օգտագործել որպես՝ անլար բարձրախոս, որը ձայնը միանգամից փոխանցում է ականջակալ։

Ըստ լրագրողների, սա կարող է անձնական տվյալների արտահոսքի պատճառ դառնալ։