Apple-ը կզբաղվի հագուստի արտադրությամբ

Apple-ը որոշել է զբաղվել խելացի հագուստի արտադրությամբ։ Խելացի հագուստը օգտատիրոջ առողջության մասին տվյալները հավաքագրելուց ու վերլուծելուց հետո, կփոխանցի iPhone-ին։

Ըստ որոշ տեղեկությունների, խնձորային բրենդն արդեն սկսել է արտոնագրեր ձեռք բերել նման արտադրանք ստեղծելու համար։ Այս հագուստում սկսած մանրաթելերից մինչև կտոր ու կարեր, ունենալու են սեփական առաքելությունը։