Ուսանողներին խորհուրդ են տալիս չօգտվել WhatsApp-ից և WeChat-ից

Կալիֆորնիայի համալսարանը խորհուրդ է տվել իր ուսանողներին և դասախոսներին Չինաստան այցելելիս չօգտվել WhatsApp-ից և WeChat-ից: Այդ մասին հաղորդում է CNN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` համալսարանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Չինաստանի իշխանությունները կարող են կարդալ հաղորդագրությունները և դրանք օգտագործել ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելու և մեղադրանքներ ներկայացնելու համար:

Ըստ CNN-ի` նման բովանդակությամբ նամակ ստացել է Միացյալ Նահանգների խոշորագույն համալսարաններից մեկի բոլոր ուսանողներն ու դասախոսները, որոնք նույնպես կիսում են բուհի ղեկավարության մտահոգությունը: