Apple-ը մտադիր է iPod Touch-ի նոր սերունդ թողարկել

Apple-ը պլանավորում է թողարկել  iPod touch-ի նոր սերունդ։ Ներկայումս ոչ մի մանրամասն չի ներկայացվում, հայտնի չէ, թե երբ է թողարկվելու սարքը։Այս մասին CES 2019-ի ժամանակ հայտնել են Apple-ի հետ սերտ համագործակցություն ունեցող ընկերությունները։

Նաև հայտարարվել է, որ  Apple-ը պատրաստվում է հրաժարվել  Lightning-ից՝ հօգուտ՝  USB-C-ի, որը գործածվում է  iPhone-ում և մի քանի այլ սարքերում։

iPod touch-ի վերջին սերունդը թողարկվել է  2015 թվականին, որը 2013 թվականին թողարկված 5-րդ սերնդից տարբերվում էր միայն պրոցեսորով և տեսախցիկով։