Ստեղծվել է աշխարհում առաջին բացարձակ անլար լիցքավորման սարքը

Այս սարքը իսկապես կարող է համարվել առաջին անլար լիցքավորիչը, քանի որ դրա գործածման համար սեղանին բացարձակապես լարեր չեն լինի։

Նորույթը ստացել է Funxim Wireless Pro անվանումը։ Սարքն իրենից ներկայացնում է փոքրիկ կտոր, որը առանց որևէ լարով սնուցման աղբյուրի կարող է ապահովել լիցքվորում սմարթֆոնների համար։

https://www.youtube.com/watch?v=EYUzYeCafn0

Սարքը բաղկացած է երկու մասից՝ կպչուն սթիքերից և սնուցման աղբյուրից։ Կպչուն սթիքերը ամրացվում է սեղանի վրա, իսկ երկրորդ մասը դրվում է վրան։ Այնուհետև կարելի է այն միացնել հոսանքի աղբյուրին և վերջ։

Սարքի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է մոտ 32 մմ հաստություն ունեցող սեղան։ Նաև նշված է, որ  Funxim Wireless Pro-ն ջրադիմացկուն է։