Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Stickyboard 2

Գինը` 4.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց գաղափարներից կամ մտքերից քարտեզ ստեղծել։ Այստեղ կարելի է փոխել քարտեզի գույնը, դասավորվածությունը, տեքստերը մուտքագրել նախընտրելի տառատեսակով։

Smash Puck 

Գինը` 1.99$ – անվճար

Արկադային խաղերի սիրահարների համար նախատեսված հավելված է։ Այստեղ կա մոտ 120 տարբեր բարդության մակարդակներ։

Stopwatches for you 

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է մարզիկների համար, ովքեր մարզվում են ժամանակով։ Հավելվածը գործածության համար պարզ է և հեշտ։