Հայտնի է ամենալավ անլար ականջակալի անունը

Լավագույն անլար ականջակալների ցուցակն, ինչպես և նախորդ տարի, զբաղեցնում է  Sony ընկերությունը։ Իսկ ահա   Apple-ի AirPods-ի  հասցեին մի շարք քննադատություններ են հնչել։

Ամենաբարձր միավորը՝ 4,2, ստացել է  Sony WH-1000XM2  գաջեթը, որն ունի աղմուկը լռեցնելու հաջողված գործառույթ։

Փորձագետները բարձր են գնահատել միանվագ լիցքավորման դեպքում աշխատանքի ժամանակը, գործառութների բազմազանությունը։  Երկրորդ և երրորդ հորիզոնականում են հայտնվել Sony WH-H900N h.ear on 2 Wireless NC և Sony MDR-100ABN  մոդելները։ Սրանք ևս ունեն ձայնամեկուսիչ, աղմուկը խլացնող գործառույթ։

Apple-ի երկրպագուների սիրելի ականջակալները՝  AirPods-ը, հայտնվել է  ընդամենը 19-րդ հորիզոնականում։ Մասնագետները առավելություններից նշել են գեղեցիկ դիզայնը, արագ լիցքավորումը, բայց բացասական են արտահայտվել ականջակալի՝ ձայնը փոխանցելու կարողությունից։ Բացի այդ անլար ականջակալները մեկ անգամյա լիցքավորմամբ շատ ավելի կարճ ժամանակ է գործածվում։