iOS-ի համար նախատեսված Youtube-ի հավելվածում հոլովակների դիտումը հեշտացել է

iOS-ի համար նախատեսված Youtube-ի հավելվածում հոլովակների դիտումը հեշտացել է

Առաջ Youtube-ի օգտատերերը բավական դժվարանում էին հոլովակներ դիտելիս, հիմա նրանք ազատված են այդ անհարմարությունից։ Վիդեոհոսթինգի պատասխանատուները iOS հավելվածում որոշակի փոփոխություններ են մտցրել, որի շնորհիվ այժմ այստեղ տեսահոլովակներ դիտելն այնքան հեշտ է, որքան Instagram-ում` Story-ները։

Հավելվախում հոլովակներն այժմ կցուցադրվեն հորիզոնական ձևով և կթերթվեն՝ սվայփով։

Կարևոր չէ, թե քանի անգամ օգտատերը հետ ու առաջ կթերթի հոլովակները՝ դրանք կսկսեն գործարկվել այն վայրկյանից, որտեղից ընդհատվել էր դիտումը։ Նորույթը, ըստ հեղինակների, մոտ  70%  կխնայի մարդկանց ժամանակը։

Թեգեր: iOS, Youtube