Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 16)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Digital Barometer S10

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են եղանակով։ Հավելվածում տեղակայված է առաջիկա 14 օրերի եղանակի տեսությունը։ Հնարավորություն կա նաև 20 տարբեր գունային լուծումներ հաղորդել ինտերֆեյսին։

Blink – Quick Memo

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ավելի արագ ավարտին հասցնել բոլոր գործերը։ Այստեղ կարող եք մուտքագրել ցանկացած տեղեկատվություն՝ հետագայում այն խմբագրելու հնարավորությամբ։

BigfootMoji – Crazy Sasquatch & Bigfoot Emojis 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սթիքերների հավելված է, որն ավելի հետաքրիքր կդարձնի ցանկացած զրույց։ Այստեղ կա մոտ 80 հետաքրքիր ու գունեղ սթիքեր։

Թեգեր: App Store, Apple, ios free app