Twitter-ը նոր գործառույթների բետա տարբերակի թեստավորում է անցկացնում

Twitter-ը նոր գործառույթների բետա տարբերակի թեստավորում է անցկացնում

Twitter-ի հավելվածի հեղինակները նոր գործառույթների բետա տարբերակի թեստավորում են սկսել։ Թեստավորմանը մասնակցում են թիրախավորված օգտատերերի խումբ։

Միկրոբլոգը թեստավորում է պատասխանների սորտավորման նոր ալգորիթմ՝ այսուհետ օգտատերերի ընկերների պատասխանները կտեղակայվեն մեկնաբանությունների վերին հատվածում։

Twitter-ի նոր տարբերակում գլխավոր էջից կանհետանան նաև  «ընտրված», «պատասխան» և «ռեթվիթ» կոճակները։ Դրանք տեսնելու համար օգտատերերը պետք է սեղմեն հրապարակման վրա։

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր գործառույթների շնորհիվ հավելվածն ամբողջությամբ վերափոխված տարբերակ կունենա։

Թեգեր: app, twitter