Apple-ը ցանկանում է տարեց մարդկանց անվճար Apple Watch տրամադրել

Apple -ը Medicare  բժշկական ապահովագրության ծրագրին մասնակցող մի քանի ընկերության հետ համագործակցության հարց է քննարկում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությունն արդեն կա։

Խնձորային բրենդը ցանկանում է, որ բժշկական ապահովագրությամբ զբաղվող ընկերությունները վճարեն տարեցների համար նախատեսված Apple Watch-երի արժեքը։  Խոսքը Apple Watch Series 3 և Series 4 մոդելների մասին է։ Մոդելների ամենամատչելի տարբերակներն արժի 279 դոլար։

Խելացի ժամացույցները տրամադրվելու են 65 տարեկանից սկսած անձանց՝ որպես առոջությանը հետևող գործիք։