Facebook-ը Ռուսաստանի հետ կապ ունեցող մի քանի հարյուր կասկածելի էջ է հեռացրել

Ամերիկյան Facebook ընկերությունը Ռուսաստանի հետ կապ ունեցող, կասկածելի և սադրիչ գործունեություն ծավալող 364 էջ և օգտահաշիվ է հեռացրել: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հայտարարությանմեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ դրանք ստեղծվել են Ռուսաստանում և ազդել Բալթյան, Կենտրոնական Ասիայի, Կովկասյան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների օգտատերերի վրա:  Հստակեցվում է, որ գրանցված էջերը ՆԱՏՕ-ի դեմ նյութեր են հրապարակել, ինչպես նաև լուսաբանել բողոքի շարժման և հակակոռուպցիոն թեմաներ:

Ընկերությունը հայտնել է, որ կշարունակի պայքարել օգտատերերի նման գործունեության դեմ, քանի որ «Facebook-ը չպետք է օգտագործվի մարդկանց մանիպուլյացիաների ենթարկելու նպատակով»: Facebook-ից ու Instagram-ից հեռացվել են նաև Ուկրաինայի տարածքում գործող կասկածելի էջեր: