Apple-ը iPhone-ի համար պատյան լիցքավորիչ է թողարկել

Apple-ը նոր պատյաններ է թողարել, որոնք նախատեսված են  iPhone Xs, Xs Max և Xr մոդելների համար։ Պատյանը ոչ միայն կպաշտպանի սմարթֆոնները, այլ նաև կլիցքավորի դրանք։

Արտադրողը մանրամասներ չի հայտնում  Smart Battery Case-ի հավելյալ մարտկոցի մասին, բայց վստահեցնում է՝ դրանով կկարողանաք անդադար խոսել 33 ժամ  iPhone Xs-ի դեպքում, Xs Max -ի դեպքում՝  37 ժամ, իսկ  Xr-ի՝ 39 ժամ։

Բացի այդ պատյանները կստանան USB Power Delivery-ի տեխնոլոգիայով անլար լիցքավորման հնարավորություն։ . Պատյանը կարելի է կիրառել նաև iPhone X մոդելի համար։