Lenovo-ն կրկին կթողարկի Motorola RAZR մոդելը՝ 1500 դոլար արժողությամբ

The Wall Street Journal-ի փոխանցմամբ, Lenovo   ընկերությունը պատրաստվում է վերաթողարկել Motorola RAZR մոդելը, որը կարժենա 1500 դոլար։

Նորույթը նախատեսվում է թողարկել արդեն փետրվարին։ Սմարթֆոնի տեխնիկական բնութագի փոփոխությունների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ այն կվաճառվի միայն  Verizon օպերատորի մոտ։ Չնայած մոտալուտ բեմելին, սարքը դեռ թեստավորման փուլում է գտնվում։

Արտաքինում այն որևէ փոփոխության չի ենթարկվելու բացառությամբ էկրանի՝ լինելու է ճկվող։

Հիշեցնենք, որ այս մոդելը ամենավաճառված գաջեթների շարքում է դասվում՝ արտադրման օրվանից վաճառվել է 130 մլն օրինակով ամբողջ աշխարհում։