2019-ը Telegram-ի համար կարևոր տարի է լինելու․ Պավել Դուրով

Ըստ Դուրովի, աշխարհում այդքան մարդ ընտրել է իր մեսինջերն այն պատճառով, որ այստեղ չկա հոգնեցնող  գովազդը և օգտատերերն այստեղ ապահով են։

Դուրովը մեսինջերի իր ալիքում դիմել է օգտատերերին խոստանալով, որ 2019-ը բոլորի համար լինելու է կարևոր ու որոշիչ տարի։

<<2018-ը լավ տարի է եղել  Telegram-ի համար, բայց 2019-ը ավելի կարևոր է լինելու մեր ընկերության պատմության մեջ։ Անցնող տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են բացահայտել այս մեսինջերը իրենց համար։ Պետք է նշել, որ մեսինջերն անասելի արագությամբ է աճում ամբողջ աշխարհում>>։

Վերջում Դուրովը նշել է, որ տարվա ընթացքում Telegram-ում կավելանան շատ նոր գործառույթներ։