ElliQ. ռոբոտ, որը կոչված է օգնել տարեցներին (տեսանյութ)

Intuition Robotics ընկերությունը  սոցիալական ռոբոտի նախատիպ է մշակել , որն օգնության է հասնելու միայնակ ապրող տարեցներին: Ռոբոտն ստացել է  ElliQ  անունը: Թեև ընկերությունն այս ասպարեզում դեռ երիտասարդ է ու նոր է քայլեր անում, բայց մասնագետների կարծիքով,  նրանց արտադրանքը խոստումնալից է։

Ռոբոտը մոտ մեկ տարի թեստավորվել է տարեցների շրջանում և բարեհաջող է հանձնել իր ռոբոտային քննությունը: ElliQ-ի հիմնական առաքելությունը տարեցներին անհրաժեշտը իրեր փոխանցելն է։ Օգնում է նաև ավելի առույգ լինել և հետաքրքիր անցկացնել ժամանակը:

Անհրաժեշտության դեպքում, ElliQ-ն հեշտությամբ կարող է  կապ հաստատել ընտանիքի անդամների հետ և օգնել շատ հարցերում: Հատկանշական է, որ  ElliQ-ն մեզ հայտնի ռոբոտներին չի նմանվում։ Ավելի շատ նման է   պլանշետի, որն ունի լավ տեսախցիկ և արդյունավետ է աշխատում։

Ռոբոտը դեռ վաճառքում չի հայտնվել, բայց   նախնական պատվերներ՝ ԱՄՆ տարածքում, ընդունվում են։ Այս դեպքում  գինն արժե 1500 դոլար: