Youtube-ն կարգելի վտանգավոր փրանկների և «մարտահրավերներով» հոլովակները

Աշխարհի ամենամեծ վիդեոհոսթինգը մտահոգություն է հայտնել այն մասին, որ հայտնի բլոգերները կարող են իրենց հաշվում վտանգավոր կոնտենտ տարածել, ինչի պատճառով էլ թարմացրել է օգտատերերի՝ հարթակից օգտվելու կանոները։

Այսուհետ բլոգերները կարգելափակվեն վտանգավոր փրանկներ և «չելենջներ» տարածելու համար։ Ի դեպ՝ նման հոլովակները ֆիլտրելու են մոդերատորները, ոչ թե արհեստական բանականությունը։ Առաջին նախազգուշացումը կտևի 90 օր, որի ընթացքում բլոգերը հնարավորություն չի ունենա որևէ հրապարակում կատարել։ Իսկ կրկնվելու դեպքում նրա Youtube հաշիվն ամբողջությամբ կարգելափակվի։