Համացանցում լուրեր են պտտվում, որ հարավկորեական Samsung-ը պատրաստվում է թողարկել Galaxy A շարքի 9 սմարթֆոն։ Շարքից առաջինը կներկայացվի Galaxy A60։ Ըստ տեղեկությունների գաջեթը կլինի A50 մոդելից հզոր, բայց A70-ից՝ թույլ։
A60 -ը դիմային հատվածում կստանա Infinity-O դիզայն և կունենա տեսախցիկի համար նախատեսված կտրվածք։ Ըստ ամենայնի, գաջեթի հիմքը կլինի Exynos 9610 պրոցեսորը։ Մյուս տեխնիկական բնութագրիչների մասին դեռ մանրամասներ չկան։
Նորույթը կթողարկվի ապրիլ ամսին։