Google Chrome-ում տեղակայված վիրուսը օգտատերերի վճարային տվյալներն է հավաքագրել

Դիտարկիչում հայտնված վնասաբեր ծրագիրն ունեցել է սովորական անվնաս հավելվածի տեսք, բայց գաղտնի կերպով հավաքագրել է օգտատերերի վճարումների մասին տեղեկատվություն։ Խոսքը Flash Reader հավելվածի մասին է։ Այն Google-ի առցանց խանութում է հայտնվել 2018-ի սկզբին և սկզբում ոչնչով աչքի չընկնող հավելված էր։

 ElevenPaths -ի կիբերանավտանգության մասնագետների խոսքով հավելվածը բանկային քարտերի տվյալներ է փոխանցել հանցագործներին։ Ըստ երևույթին մի քանի քարտից հանցագործները հասցրել են դրամական միջոցներ շորթել։