Louis Vuitton-ը 995 դոլար արժողությամբ անլար ականջակալներ է թողարկել

Բրենդային հագուստ արտադրող ֆրանսիական Louis Vuitton-ը որոշել է թողարկել մոդայիկ անլար ականջակալներ։ Նոր գաջեթների հիմք են հանդիսացել շուկայում արդեն գոյություն ունեցող  Master և Dynamic MW07  ականջակալները, որոնք արժեն մոտ 299 դոլար։

Բրենդի ֆիրմային դիզայի և լոգոյի առկայությունը անլար ականջակալների արժեքը հասցրել են մինչև 995 դոլար։

Բացի ականջակալների ձևավորումից, հեղինակները փոփոխել են նաև ականջակալների տուփի դիզայնը՝ արդյունքում չափերը մեծացել են։ Գործառույթների և հնչողության հարցում որևէ փոփոխություն չի եղել։