Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 19)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Wonderland : Little Mermaid 

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը նախատեսված է 12-ամյա պատանիների համար։ Խաղում իրադարձութունները ծավալվում են 14 տարբեր աշխարհագրական տարածքներում։

Binoculars – Super Zoom Camera

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա լուսանկարել ցանկացած օբյեկտ ավելի մոտ տարածքից։ Այստեղ ընդգրված է zoom-ի 28 տեսակ։

Phone Drive

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելածը նախատեսված է բոլորի համար, ովքեր ցանկանում են անհատական տեղեկատվությունը իրենց հետ վերցնել առանց ավելորդ խոչընդոտների ու հավելյալ տեղ զբաղեցնելու։ Այստեղ կա նաև տեքստային ինֆորմացիա ստեղծելու հնարավորություն։