Ներկայացվել է Mortal Kombat 11-ի նոր թրեյլերը (տեսանյութ)

NetherRealm ստուդիան երկրպագուներին է ներկայացրել հանրահայտ Mortal Kombat 11 տեսախաղը՝ միաժամանակ թողարկելով երկու տեսահոլովակ: Տեսանյութերը հրապարակվել են Mortal Kombat և WB Games YouTube-յան ալիքներում:

Հրապարակված տեսահոլովակներից մեկը ցույց է տալիս խաղի բուն ընթացքը: Դրանում երկրպագուները կարող են տեսնել նաև սիրված կերպարներից մի քանիսին, որոնց թվում են Սաբ Զիրոն, Սոնյա Բլեյդը, Գերասը և Սկարլետը:

Ենթադրվում է, որ Mortal Kombat 11-ը կթողարկվի ապրիլի 23-ին: Խաղացողին հասանելի կլինեն 26 կերպար և 17 հրապարակ: