Ադրբեջանցի հաքերները կոտրել են 2000 հայկական էլեկտրոնային փոստ

Ադրբեջանցի հաքերները կոտրել են 2000 հայկական էլեկտրոնային փոստ

Կիբերանավտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ ադրբեջանցի հաքերները գողացել են 2000 հայ օգտատիրոջ էլեկտրոնային հասցե։ Խոսքտ mail.ru հարթակի մասին է։

Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ նեռարյալ հեռախոսային լոգիններ։ Ես այս փաստաթղտում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբարեռը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ – շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։
P.S. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,- նշում է Սամվել Մարտիրոսյանն իր էջում։

Արդյո՞ք գողացել են ձեր հաշիվը, թե՝ ոչ, կարող եք ստուգել այս հղմամբ։

 

Թեգեր: Armenia, Azerbaijan, hackers