Chevrolet-ի մասնագետները լեգոյից իրական չափերի ամենագնաց են հավաքել

Chevrolet-ի մասնագետները լեգոյից իրական չափերի ամենագնաց են հավաքել

Chevrolet-ի մասնագետները  Lego ընկերության հետ համատեղ  Silverado ամենագնաց են հավաքել, որը ոչ միայն ամբողջապես Lego-ից է ստեղծված, այլ համապատասխանում է մեքենայի իրական չափերին։ Մոդելի բարձրությունը կազմել է 182 սմ, իսկ լայնությունը՝ 243 սմ։ Կշռում է մոտ 1300 կգ։

Մեքենան հավաքման աշխատանքներում ներգրաված է եղել 18 մարդ, անհրաժեշտ է եղել մոտ 2000 ժամ և Lego-ի  334 544  մասնիկ։ Lego Chevrolet Silverado-ն ունի նաև աշխատող լուսարձակներ։

Սա առաջին անգամը չէ, որ Lego-ից իրական չափերի մեքենա են ստեղխում։ Օրինակ՝ անցյալ տարի նման փորձ եղել է Bugatti ընկերության հետ Chiron մոդելի համար։ Ի դեպ՝ մոդելը ունեցել է նաև աշխատող շարժիչ։

 

Թեգեր: auto, car, Chevrolet, LEGO